Region 5+Նորություններ

Վանաձորում առաջին քայլերն են արվում լեռնահեծանվային տուրիզմը զարգացնելու ուղղությամբ

Լոռու մարզում բարձրացել է զբոսաշրջության ոլորտում առաջարկվող ծառայությունների որակը, ավելացել են հյուրատնային տնտեսությունների թիվն ու ծառայությունների տեսակները։ Բայց մեր օրերում միայն հոգևոր-մշակութային արժեքներով ու գիշերակացի հնարավորություններով զբոսաշրջիկներին գրավել և Լոռի բերելը դժվար է։

Գուգարաց լեռնաշխարհի աշխարհագրական դիրքն ու բնությունը միշտ էլ նպաստավոր են եղել ագրոտուրիզմի, էկոտուրիզմի, այսօր արդեն արկածային տուրիզմի զարգացման համար։ Լոռիում մեծ տարածում է ստացել քեմփինգային, վրանային հանգիստը, ռաֆթինգը։ Վանաձորում էլ առաջին քայլերն են անում լեռնահեծանվային տուրիզմի հիմքերը դնելու ճանապարհին։

«Բու» լեռնահեծանվային պարկն իր ձևով և հնարավորություններով առաջիկա տարիներին էլ շարունակելու է մնալ միակը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Գաղափարի հեղինակները Երևանից Վանաձոր եկած Էմման ու Վաղինակն են։

Նրանք ակնկալում էին, որ Վանաձորում կամավորներ կմիանան իրենց՝ գաղափարն ավելի արագ կյանքի կոչելու, բայց կամավորությունը մեր երկրում դեռ լայն տարածում չունի, և աշխատանքները դանդաղում են։

Back to top button