Region 5+Նորություններ

Սևանը տարբեր ազգերի և տարբեր ճաշակի հյուրեր է ընդունում. ինչպե՞ս կազմակերպել նրանց հանգիստը՝ չվնասելով ավազանի էկոհամակարգը

Սևանը Հայաստանի միակ վայրն է, որտեղ կարելի է ծովային հանգստին համարժեք արձակուրդ անցկացնել՝ միաժամանակ վայելելով բնությունը, Գեղամա ծովի բարիքները, պատմական ու ճարտարապետական կոթողների գեղեցկությունը: Հատկապես հուլիս-օգոստոս ամիսներին Սևանը տասնյակ հազարավոր հյուրեր է ընդունում աշխարհի տարբեր երկրներից, որոնց աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է:

Սակայն հավերժական խնդիրն այսօր էլ առկա է՝ ենթակառուցվածքների վիճակն ու ծառայությունների որակը: Ինչպե՞ս գրավել հայաստանցի և օտարերկրացի այցելուներին, ինչպե՞ս բարձրացնել ծառայությունների և սպասարկման որակը, որպեսզի գոնե մասամբ հնարավոր լինի մրցակցել հարևան երկրների ծովափնյա հանգստավայրերի հետ: Կարևոր է, որ այս ամենն արվի՝ չվնասելով ավազանի էկոհամակարգն ու ապահովելով կապուտաչյա մեր հրաշքի խնամքը: ԳԱԼԱ-ի պատրաստած տեսանյութը Սեւանից:

Back to top button