Region 5+Նորություններ

Որքանո՞վ է Արմավիրի մարզը գրավում հայաստանցիներին եւ արտերկրից ժամանած հյուրերին

Որքանո՞վ է Արմավիրը գրավում Հայաստանի տարբեր մարզերի, մայրաքաղաքի և արտերկրից ժամանած հյուրերի։ Արմավիրի մարզում է գտնվում հոգևոր քաղաք Էջմիածինը, Սարդարապատի հուշահամալիրը, Զվարթնոցի տաճարը, միջնադարից մնացած ամրոցներ, բերդեր ու շատ պատմական հուշարձաններ, հուշակոթողներ։ Բացի այդ, վերջին տարիներին քայլեր են կատարվում մարզում ագրոտուրիզմի զարգացման ուղղությամբ։

Գյուղական բնակավայրերում փոքրիկ հյուրատներ են կառուցվում, գյուղական կոլորիտով, հայկական խոհանոցով ու ավանդույթներով հյուրերին գրավելու համար տարբեր միջոցներ օգտագործվում։ Փորձեր են տարվում նաև գինեգործության մեջ տուրիզմը զարգացնելու ուղղությամբ։

Առայժմ ագրոտուրիզմը մեծ թափ չի հավաքում մարզում։ Արմավիրցիների և մայրաքաղաքի բնակիչների համար առավել արդիական է մնում հանրապետության հեռավոր մարզերի գեղատեսիլ վայրերն ու բնությունը վայելելը։

Back to top button