Region 5+Նորություններ

Գյումրիի հմայքը եւ ոլորտի բացերը. ովքեր են նախընտրում հանգիստն անցկացնել երկրորդ քաղաքում

Գյումրին զբոսաշրջային քաղաք դարձնելու ծրագրերից իշխանությունները սկսեցին խոսել ավելի քան 20 տարի առաջ: Բայց տարիներ շարունակ միայն խնդիրներն էին մատնանշվում, իսկ գործը շատ դանդաղ էր առաջ գնում:

Զբոսաշրջությունը հանրապետության երկրորդ քաղաքում սկսեց ակտիվություն գրանցել վերջին 5 տարիներին, բայց ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները դեռ շատ են. Շիրակի մարզի մի շարք զբոսավայրեր տանող անբարեկարգ ճանապարհներ, քաղաքում հասարակական զուգարանների բացակայություն, անմխիթար վիճակում գտնվող տրանսպորտային համակարգ և այլն:

Զբոսաշրջային ընկերություններում փաստում են, որ Գյումրիում մեծ հոսքեր առայժմ ապահովում է ներքին զբոսաշրջությունը, և ըստ ոլորտի պատասխանատուների, մեծ ակտիվություն կգրանցվի, եթե օտարերկրյա զբոսաշրջիկները կազմեն այցելուների 60-70 տոկոսը:

Շատ են այլ երկրներ տեղափոխված գյումրեցիները, ովքեր արձակուրդներին վերադառնում են հայրենի քաղաք: ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Իրանում և այլ երկրներում հաստատված գյումրեցիներն իրենց հյուրերի հետ քաղաքը նորովի են բացահայտում: Ուկրաինուհի Ալեսյայի, մոսկվաբնակ Արմենի և Իրանում բնակվող Գայանեի տպավորությունները ԳԱԼԱ-ի պատրաստած տեսանյութում:

Back to top button