ՄիջազգայինՆորություններ

Թալիբներն օդում կրակոցներ են արձակել՝ ցրելով հաց և ազատություն պահանջող կանանց ցույցը

«Հաց և ազատություն», «Կրթությունը մեր իրավունքն է», «Օգոստոսի 15-ը Աֆղանստանի համար սև օր է». նման կարգախոսներով շաբաթ օրը Քաբուլի կենտրոնում հավաքվել է մոտ 40 կին։ Թալիբների կողմից երկրի գրավման տարելիցից մի քանի օր առաջ ցուցարարները պահանջում են աշխատելու և սովորելու իրավունք։

Ակցիան տևել է 5 րոպեից մի փոքր ավելի, «Թալիբան» շարժման ներկայացուցիչները օդում կրակոցներ են արձակել՝ ցրելով ցուցարար կանանց։

12-ից 18 տարեկան աֆղան աղջիկները դպրոց չեն հաճախում, իսկ նոր իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ սահմանափակումները համապատասխանում են մուսուլմանական հանրության ավանդույթներին:

Նախօրեին հրապարակված ՄԱԿ-ի զեկույցում ասվում է, որ աշխարհի ոչ մի այլ վայրում չկա կանանց և աղջիկների իրավունքների նման մասշտաբային, համակարգված և համապարփակ ոտնահարում:

Back to top button