Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

ԱՄՆ հատուկ ծառայությունները խուզարկություն են անցկացրել Դոնալդ Թրամփի տանը. առգրավվել են գաղտնի փաստաթղթեր

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) գործակալները ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տնից առգրավել են գաղտնի փաստաթղթերի 11 լրակազմ։ Այս մասին ասվում է Մար-օ-Լագոյի կալվածքի խուզարկության օրդերի մեջ։ Ֆլորիդա նահանգի դաշնային դատավորը թույլ է տվել հրապարակել տեղեկատվությունը:

Հաղորդվում է, որ պետության նախկին ղեկավարի նկատմամբ նաև քրեական հետաքննություն է անցկացվում լրտեսության մասին օրենքի և լրացուցիչ ակտերի խախտման գործով, որոնք վերաբերում են արդարադատությանը խոչընդոտելուն և դաշնային կառավարության փաստաթղթերը ոչնչացնելուն:

«Կան օրենքներ, որոնք միտված են կառավարական փաստաթղթերին ոչ պատշաճ կերպով վերաբերվելու դեմ պայքարին: Այդ մասին մենք ավելին կիմանանք, բայց պետք է խոստովանենք, որ խոսքը գաղտնի փաստաթղթերի առանձնահատուկ կատեգորիայի մասին»,- ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

Ինչպես հայտնել է The Washington Post-ը, առգրավված նյութերը ներառում են միջուկային զինանոցի վերաբերյալ փաստաթղթեր, որոնք կարող են «բացառիկ վնաս» հասցնել ԱՄՆ ազգային անվտանգությանը։

Ընդհանուր առմամբ, քննիչները Թրամփի կեցավայրից դուրս են բերել առնվազն 20 արկղ։

Ինքը՝ քաղաքական գործիչը, խուզարկությունն անվանել է «հարձակում» կալվածքի վրա, ինչպես նաև ասել է, որ հայտնաբերված բոլոր փաստաթղթերը գաղտնազերծված են՝ հավելելով, որ ինքը պատրաստ էր դրանք կամովին հանձնել՝ արդարադատության նախարարության պահանջով։

Back to top button