Region 5+Նորություններ

Ովքե՞ր են այցելում Հայաստան եւ ինչո՞վ է մեր երկիրը գրավում կամ վանում զբոսաշրջիկներին. «Region 5+»

Հայաստանի զբոսաշրջային պահանջված ուղղությունների և ոլորտում առկա խնդիրների մասին է «Region 5+»-ի հերթական թողարկումը:

Դիտակետում Հայաստանի 5 մարզերում եւ մայրաքաղաք Երեւանում տուրիզմի զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերն են եւ այն խնդիրները, որոնք բարձրաձայնվում են տարիներ շարունակ, բայց այդպես էլ լուծում չեն ստանում:

Նախ, սակայն, հետաքրքրաշարժ վիճակագրություն: Ի տարբերություն նախորդ տարվա առաջին վեց ամիսների՝ այս տարի ՀՀ-ում զբոսաշրջիկների թվաքանակի աճ է արձանագրվել շուրջ 2,5 անգամ:

243.000 զբոսաշրջիկ 2021-ին և շուրջ 589.000 այս տարվա առաջին կեսին: Ամենամեծ հոսքը Ռուսաստանի Դաշնությունից է: 2,5 անգամ աճել է այս երկրից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը. եթե 2021-ի առաջին վեց ամսիներին Հայաստան է եկել 95.000 ռուսաստանցի զբոսաշրջիկ, այս տարի՝ 251.000:

Ովքե՞ր են նախընտրում հանգստանալ Հայաստանում, ինչո՞վ են առանձնանում մեր զբոսաշրջային ուղղությունները եւ հնարավո՞ր է արդյոք մրցակցել հարեւան երկրների հանգստավայրերի հետ:

Back to top button