Նորություններ

Ասկերանի շրջանի ջրամատակարարման համակարգի վթարի պատճառով երեք համայնք է ջրազրկվել

Ասկերանի շրջանի ջրամատակարարման համակարգում գործող պոմպակայանը սնուցող տրանսֆորմատորի աշխատանքը խաթարվել է կարճ միացման պատճառով, ինչի հետևանքով ջրազրկվել են Նախիջևանիկ, Վարդաձոր և Արանզամին համայնքները:

Այս մասին տեղեկացրել են «Ջրամատակարարում» ՓԲ ընկերությունից։

«Մասնագետները գործադրում են բոլոր ջանքերը վթարը վերացնելու համար: Նախնական տվյալներով՝ խնդիրը լուծելու համար կպահանջվի 4-ից 5 օր:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը և ապավինում նրանց համբերատարությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Back to top button