Նորություններ

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսն արդեն նշանակվել է եւ ժամանել է Հայաստան

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսն արդեն նշանակվել է։ Նա Աբեդին Վարամինն (Abedin Varamin) է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին:

NEWS.am-ի հետ զրույցում ասել է Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։
Նրա խոսքով՝ հյուպատոսը Երեւանում է եւ արդեն հանդիպումներ է անցկացրել։ «Նա արդեն ստանձնել է պաշտոնը»,-հավելել է Բեգլարյանը։
Պատգամավորը ցավով նշեց, որ բյուրոկրատիայի պատճառով մի փոքր ձգձգվել է հյուպատոսի՝ անմիջապես աշխատանքի անցնելու գործընթացը՝ վստահեցնելով, որ այլ խոչընդոտներ չկան։ «Որքան գիտեմ, այն տարածքը կամ շենքը, որտեղ կտեղակայվի գլխավոր հյուպատոսությունը, դեռ պատրաստ չէ»,-ընդգծել է նա։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը, ամենայն հավանականությամբ, կբացվի 2022 թվականին։

Back to top button