ՄիջազգայինՆորություններ

Կիմ Չեն Ընի քույրը հայտնել է, որ ԿԺԴՀ առաջնորդը հիվանդացել է COVID-19-ով

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, հայտնել է, որ ԿԺԴՀ առաջնորդը հիվանդացել է COVID-19-ով, հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։

«Թեեւ նա ծանր հիվանդ էր, բարձր ջերմություն ուներ, բայց ոչ մի րոպե թույլ չտվեց իրեն պառկել, մշտապես մտածում էր ազգի մասին, որի մասին պետք է հոգ տանի համավարակի դեմ այս պայքարում»,-նշել է Կիմ Յո Չժոնը՝ նշելով, որ ԿԺԴՀ առաջնորդը այն միլիոնավոր հյուսիսկորեացիներից մեկն է, որը բախվել է նոր կորոնավիրուսի հետ։

Back to top button