Նորություններ

Խոշոր ավտովթար՝ Երևանում. ԶԻԼ-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ, վնասվել են 3 Mercedes, Hyundai Elantra, 2 Opel, Dodge, Ford Transit և 07 մակնիշի ավտոմեքենաներ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-09։00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ Ջանիբեկ Մելոյանը իր վարած ԶԻԼ մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկ-Նուբարաշենի խճուղի խաչմերուկում բախվել է 3 Mercedes, 2 Opel, Hyundai Elantra, Doge, Ford Transit, ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարույմ նույն վաշտի ավագ պարեկ Արսեն Սուքիասյանը, պարեկ Արսեն Միքայելյանը, կրտսեր պարեկներ Էդգար Մկրտչյանն ու Ներսես Կարապետյանը, որպեսզի խցանում տեղի չունենա։

Գրեթե 1 ժամ հետո նոր ժամանել են ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button