ՆորություններՍպորտ

Առնաուտովիչի տրանսֆերը ձախողվելուց հետո ՄՅՈՒ-ն այլ տարբերակ է դիտարկում

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ձեռք բերել Ալվարո Մորատայի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է ESPN-ը։

Ըստ աղբյուրի՝ «Ատլետիկոն» ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել է մանչեսթերյան ակումբին, որը հարձակվողի փնտրտուքների մեջ է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձախողվել է Մարկո Առնաուտովիչի՝ ՄՅՈւ-ի տեղափոխությունը։

Նախորդ 2 մրցաշրջաններում Մորատան վարձակալական հիմունքներով հանդես է եկել «Յուվենտուսում»։

armsport.am

Back to top button