ՄիջազգայինՆորություններ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և  Մեհրիբան Ալիևան մեկնել են Թուրքիա։ Նրանք Քոնիայում մասնակցելու են Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի բացման արարողությանը։

Օդանավակայանում նրանց դիմավորել է Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեդ Քասափօղլուն։

Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի մեկնարկը տրվելու է ժամը 20։00-ին։ Բացմանը ելույթ է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էրդողանն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելու է մինչև բացման արարողությունը կայանալիք ընդհանուր ընթրիքի ժամանակ։

ermenihaber.am

Back to top button