ՆորություններՍպորտ

Շախմատի 44-րդ օլիմպիադա. Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցի Աբասովին

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում այսօր ընթանում են 10-րդ տուրի պարտիաները: Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները մրցում են Ադրբեջանի հետ:

Իր պարտիան արդեն ավարտել են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը: Հովհաննիսյանը սպիտակ խաղաքարերով 51-րդ քայլին հաղթել է Նիյատ Աբասովին, իսկ Հրանտ Մելքումյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Հադիր Հուսեյինովի հետ:

Մյուս պարտաիները դեռևս ընթացքի մեջ են:

Հիշեցնենք՝ տղամարդկանց հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով մրցում է Շահրիյար Մամեդյարովի հետ,  իսկ Մանուել Պետրոսյանը՝ Վասիֆ Դուրաբայլիի հետ:

armsport.am

Back to top button