Նորություններ

Երևանում ահազանգ է ստացվել, որ բարձրահարկ շենքի կայանատեղիում կասկածելի ճամպրուկ կա

Այսօր՝ օգոստոսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։05-ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օրբելի Եղբայրների փողոցի թիվ 67/2 շենքի 2-րդ հարկի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է կասկածելի ճամպրուկ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ՔՊՎ ՔՊՈՒՀԿ հրշեջ փրկարարական և ինժեներական ջոկատը և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Վարդանյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը։

Տեխզննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։

Գտնվել է ճամպրուկ, որի մեջ եղել է ոսկեջրած իրեր, և չի բացառվում, որ այն քաղաքացիներից մեկինն է, ով այցելել է նշված շենք և այն մոռացել ավտոկայանատեղիում։

Փրկարարներն այն հանձնեցին շենքի անվտանգության աշխատակցին։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Արա Բարսեղյանն ու կրտսեր պարեկ Արշալույս Ղուկասյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button