Նորություններ

42-ամյա տղամարդու՝ Սևանա լճում ջրահեղձ լինելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 42-ամյա տղամարդու ջրահեղձ լինելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից 2022թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 14։40-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Նորաշեն բնակավայրի մոտակայքում գտնվող լողափում քաղաքացին մտել է Սևանա լիճը լողալու և անհետացել է։

Ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը և պարզել, որ, նախնական տվյալներով, նշված օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, Երևան քաղաքի՝ 1980թ. ծնված բնակիչը Սևանա լճում լողալիս ջրահեղձ է եղել։ Ջրափրկարարների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում տղամարդու դին նույն օրը դուրս է բերվել լճից:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Back to top button