Նորություններ

Հանկարծամահ եղած պայմանագրային զինծառայող Արշալույս Հովհաննիսյանը Վարդենիսից էր, 44–օրյա պատերազմի մասնակից

Օգոստոսի 7-ին հանկարծամահ եղած ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից էր։ Նա ամուսնացած էր, ուներ մեկ անչափահաս տղա։

NEWS.am-ի հետ զրույցում Արշալույս Հովհաննիսյանի ազգականը պատմեց, որ Արշալույսն ավելի քան 15 տարի ծառայության մեջ էր, մասնակցել էր նաեւ 44–օրյա պատերազմին։

«Մի քանի օր առաջ էր հերթապահության գնացել, նախքան գնալը ճնշում ուներ, սրտի զարկերը շատ էին, բայց կարգավորվեց վիճակն ու գնաց, բայց թե ինչ է եղել այնտեղ չգիտենք։ Արշալույսը գիշերն արթնացել է, հետո նորից քնել, ինքը խոհարար էր, պետք է վաղ արթնանար, բայց իրեն արթնացրել են ու հասկացել, որ մահացած է»,– ասաց Արշալույսի ազգականը։

Back to top button