ՆորություններՍպորտ

«Բարսելոնան» ջախջախեց «Պումասին», Լևանդովսկին առաջին գոլը խփեց նոր թիմի կազմում

«Բարսելոնան» ընկերական խաղ անցկացրեց մեքսիկական «Պումասի» հետ և 6 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։

Արդեն հանդիպման 3-րդ րոպեին Պեդրիի փոխանցումից հետո հաշիվը բացեց կատալոնացիների նորեկ Ռոբերտ Լևանդովսկին՝ խփելով իր առաջին գոլը նոր թիմի կազմում։


Երկու րոպե անց Լևանդովսկու փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Պեդրին, իսկ ևս 5 րոպե անց Դեմբելեն խփեց թիմի 3-րդ գոլը։

19-րդ րոպեին Լևանդովսկի-Պեդրի զույգը կրկին հիանալի աշխատեց․ լեհ ֆուտբոլիստի ևս մեկ փոխանցումից հետո իսպանացին դուբլ ձևակերպեց։

Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 49-րդ րոպեին, աչքի ընկավ Օբամեյանգը, իսկ հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ Ֆրենկի դե Յոնգը հաշիվը դարձրեց 6-0:

 


Back to top button