ՄիջազգայինՆորություններ

Թել Ավիվում վայրէջքի պատրաստվող ինքնաթիռների անձնակազմերին խնդրել են մնալ օդում

Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանում վայրէջքի պատրաստվող ինքնաթիռների անձնակազմերին խնդրել են օդում մնալ Թել Ավիվի հրթիռակոծության ֆոնին, հայտնում է KAN հեռուստառադիոընկերությունը:

Հեռուստառադիոընկերության տվյալներով՝ օդ բարձրանալու պատրաստվող ինքնաթիռների ուղեւորներին հրահանգել են իջնել, իսկ վայրէջքի պատրաստվող ինքնաթիռների անձնակազմերին՝ մնալ օդում:

Թել Ավիվում և երկրի կենտրոնում գտնվող մի քանի այլ քաղաքներում հնչել են հնարավոր հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող տագնապի ազդանշաններ։

Իսրայելական բանակը ուրբաթ օրը սկսել է «Արշալույս» գործողությունը Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ: Հրթիռային հարվածներ են հասցվում Գազայի հատվածի թիրախներին, իսկ թիկունքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։

«Իսլամական ջիհադ» խմբավորման անդամներն ի պատասխան հարյուրավոր հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ:

Back to top button