Նորություններ

Առեղծվածային դեպք Երևանում. Սբ. Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող ժայռի տակ հայտնաբերվել է տղամարդու դի. ինքնասպանություն է, թե՝ դժբախտ պատահար, պարզվում է

Այսօր՝ օգոստոսի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 15:30-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սբ. Սարգիս եկեղեցու դիմաց՝ ժայռ տակ, տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և հսկողություն են իրականացրել նույն վաշտի պարեկ Նարեկ Սարգսյանն ու կրստեր պարեկ Թելման Ասատրյանը:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ:

Ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը:

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժնի քննիչները:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը մի քանի վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում՝ դժբախտ պատահարի. բարձրությունից տղամարդը անզգուշաբար ցած է ընկել:

Ոստիկանություն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button