Նորություններ

Հայ ֆուտբոլիստուհին հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից» և ունի նոր ակումբ

Ֆուտբոլի կանանց Անգլիայի Մ18 հավաքականի նախկին խաղացող Մարիա Էդվարդսը տեղափոխվել է գերմանական «Էսեն» ակումբ:

«Հայտնում եմ, որ ստորագրելով իմ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը՝ տեղափոխվել եմ «Էսեն» ակումբ: Ուրախությամբ եմ ընդունել այս նոր մարտահրավերը»,- գրել է 19-ամյա հայ ֆուտբոլիստուհին ինստագրամյան էջում:

Մինչ «Էսեն» տեղափոխությունը Մարիան ելույթ էր ունենում «Մանչեսթեր Յունայթեդի» Մ21 թիմում: Նախորդ տարի «Հաուելի» դեմ ընկերական խաղում ֆուտբոլիստուհին պոկեր էր ձևակերպել՝ իր թիմին հաղթանակ պարգևելով (4:1):

Մարիա Էդվարդսը խաղացել է նաև անգլիական «Բլեքբեռնի» Մ17 թիմում:

Back to top button