ՆորություններՍպորտ

Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը պարտվեց Ուզբեկստանի թիմին

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ուզբեկստանի թիմի հետ եւ պարտվեց 1:3 հաշվով։

Գաբրիել Սարգսյանը սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 17-ամյա Նոդիրբեկ Աբդուսատորովի։ Հրանտ Մելքումյանը սպիտակներով միավորը կիսեց Նոդիրբեկ Յակուբոեւի հետ։

Սամվել Տեր-Սահակյանը պարտվեց Ջավոխիր Սինդարովին, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Ջախոնգիր Վախիդովին։

Ուզբեկստանը 16 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը եւ Հնդկաստանի երկրորդ թիմն ունեն 15-ական միավոր։

Օլիմպիադայի ավարտին մնացել է երկու տուր։

Back to top button