ՆորություններՍպորտ

«Կրասնոդարը» ջախջախեց «Լոկոմոտիվին»․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը

Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 4-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ ընդունել է «Լոկոմոտիվին» և 3 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Տանտերերի կազմում գոլով աչքի է ընկել Քրիստիան Ռամիրեսը, իսկ Օլակունլե Օլուսեգունը դարձել է դուբլի հեղինակ։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 87-րդ րոպեին։

Տուրի մյուս խաղում Գրոզնու «Ախմատը» սեփական հարկի տակ ընդունել է Ռուսաստանի գործող չեմպիոն Սանկտ-Պետերբուրգի «Զենիթին»։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։

Առաջին կեսի վերջնամասում «Զենիթի» դարպասապահ Դանիլ Օդոևսկին վերջին հույսի խախտման համար հեռացվել է խաղադաշտից՝ ուղիղ կարմիր քարտ ստանալով։

«Զենիթը» 8 միավոր է վաստակել և շարունակում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնել։ «Ախմատը» 5 միավորով 8-րդ տեղում է։

Back to top button