ՆորություններՍպորտ

Դորտմունդի Բորուսիան Բունդեսլիգայի մեկնարկում հաղթեց Բայերին

Դորտմունդի «Բորուսիան» գերմանական Բունդեսլիգայի մեկնարկային տուրում մրցել է «Բայերի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։

Հանդիպումը կայացել է Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում և ավարտվել 1-0 հաշվով։ Խաղի միակ գնդակը 9-րդ րոպեին հեղինակել է «Բորուսիայի»  կիսապաշտպան Մարկո Ռոյսը։

Նշենք՝ ավելացված ժամանակում «Բայերը» մնացել է 10 հոգով, երբ հեռացվել է դարպասապահ Լուկաշ Գրադեցկին, իսկ Լևերկուզենի թիմն արդեն սպառած է եղել փոխարինում անելու հնարավորությունը, այդ իսկ պատճառով «Բայերի» դարպասը պաշտպանել է պաշտպան Էդմոն Տապսոբան` հագնելով դարպասապահ Անդրեյ Լունյովի մարզաշապիկը։

Back to top button