ՆորություններՍպորտ

Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականների մրցակիցները 9-րդ տուրում

Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Ուզբեկստանի թիմի հետ։

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5) եւ գլխավոր հավաքականին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի հետ եւ 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Ուզբեկստանը հետ է 1 միավոր։

Կանանց Հայաստանի թիմը կմրցի Ռումինիայի հավաքականի հետ։ Երկու թիմերն էլ ունեն 12 միավոր եւ բաժանում են 8-16-րդ տեղերը։

9-րդ տուրը տեղի կունենա օգոստոսի 7-ին։

Back to top button