ՄիջազգայինՆորություններ

Ջո Բայդենը կազդուրվել է. նրա կորոնավիրուսի թեստը բացասական է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թեստը բացասական է եղել։ Այս մասին օգոստոսի 6-ին հաղորդագրություն է տարածվել Սպիտակ տան կայքում։

«Նախագահն իրեն շատ լավ է զգում։ Այսօր առավոտյան նրա թեստը SARS-CoV-2 հակագենի համար բացասական է եղել»,-հայտնել է նրա բժիշկ Քևին Օ’Քոնորը։

Նշվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով նախագահը կշարունակի մնալ կարանտինում՝ մինչև երկրորդ բացասական թեստը։

Հուլիսի 27-ին Բայդենը ստացել էր COVID-19-ի թեստի երկու բացասական արդյունք։ Սակայն մի քանի օր անց՝ հուլիսի 30-ին, ԱՄՆ նախագահի կորոնավիրուսի թեստը դրական է եղել, ուստի Բայդենը կրկին վերադարձել էր կարանտին։

Back to top button