Region 5+Նորություններ

Քարահունջեցի Հայկի առօրյան. ինչպես է 15-ամյա տղան օգնում բազմանդամ ընտանիքին

Հայկը Գորիսի Քարահունջ գյուղից է. հայտնի Քարահունջից, որտեղ մարդիկ անուշահամ բերք ու բարիք են աճեցնում։ Տասնհինգամյա տղան օգնում է իր բազմանդամ ընտանիքին՝ այգում աճեցրած բերքը քաղաք հասցնում, դռնեդուռ հարցուփորձ հանում, թե ով է լոբի կամ ընկույզ ուզում գնել։

Շատ կուզենար, որ լինեին կազմակերպություններ, մարդիկ, ովքեր կկազմակերպեին գյուղերում արտադրվող գյուղմթերքի իրացումը։ Այդ դեպքում նա ավելի շատ կշփվեր իր երեք քույրերի ու եղբոր, ընկերների հետ, ավելի շատ ժամանակ կհատկացներ սովորելուն, բացի այդ, կխնայեր ամեն օր Գորիս հասնելու համար տաքսու ծախսը։

Back to top button