Region 5+Նորություններ

Ինչպիսին են շինարարական տեմպերը Գյումրիում. շինարարները երկընտրանքի առաջ՝ մնալ այստե՞ղ, թե՞ գնալ ՌԴ

Երկրի տնտեսության կարևոր ճյուղերից մեկն էլ շինարարությունն է, որը հանրապետության 2-րդ քաղաքում երկար տարիներ բարձր տեմպեր չի գրանցել: Աղետի գոտուց խորհրդային շինարարների հեռանալուց հետո Գյումրիում շինարարական հաջորդ բումը 2000-ականներին էր, ամերիկահայ բարերար Քրք Քրքորյանի ֆինանսավորմամբ իրականացված բնակարանաշինական մեծ ծրագրի ժամանակ:

Շիրակի մարզում այդ տարիներին շինարարական ընկերությունները շատ էին հզորացել, մեծ շինբազաներ ստեղծել: Բայց հետո ոլորտը անկում ապրեց: Երբ շինարարության հսկայական ծավալներն արդեն չկային, կազմակերպությունների մեծ մասը լուծարվեց, ղեկավարներն էլ հեռացան երկրից:

Տեղի շինկազմակերպությունները հիմա հատուկենտ են, մարզը դեռ աղետի գոտի է բնակարանաշինական ծրագրերի մեծ կարիքներով, բայց հիմնականում ենթակառուցվածքների շինարարություն է ընթանում:

Back to top button