Region 5+Նորություններ

«30 միլիոն վարկը ո՞նց եմ փակելու»…խաղողագործները չգիտեն՝ ի՞նչ անել բերքը, մթերման խնդիր կա

Խաղողի մթերման հարցն Արմավիրում շարունակում է մնալ օրակարգային։ Խաղողի սպասվող բերքի առնվազն 30 տոկոսի համար գյուղացիները վերամշակող կազմակերպությունների հետ պայմանագրեր չեն կարողանում կնքել կամ վերակնքել։

Այգեգործները հաշվարկում են՝ խաղողի ինքնարժեքը կազմում է առնվազն 110 դրամ՝ այգեթաղ, այգեբաց, վար, փխրեցում, պարարտանյութ, բուժում, ոռոգում, բերքահավաք և այս ամենի համար բնականաբար վարձու աշխատուժ։ Ստացվում է, որ, եթե նույնիսկ խաղողը մթերման խնդիր չունենա, սահմանված սակագնով իրացնելով, գյուղացին եթե վնաս չի կրում, ապա օգուտ էլ չի ունենում։

Բարձր սակագնով՝ 150 դրամով մթերում իրականացնում է միայն Արարատի գինու, կոնյակի գործարանը, որտեղ ոչ բոլորին է բախտ վիճակված պայմանագիր ունենալ:

Back to top button