Region 5+Նորություններ

Տնտեսական աճ. երբ ականջը լսում է, բայց աչքը չի տեսնում. «Region 5+»-ի տեսանյութերի շարքը

«Region 5+»-ի առանցքում տնտեսական մարտահրավերներն են: Ի՞նչ վնասներ են կրում տնտեսվարողներն արտարժույթի կտրուկ տատանումների պատճառով, ինչո՞ւ, չնայած տնտեսության երկնիշ աճին, Հայաստանում կյանքը թանկացել է, ինչո՞վ է պայմանավորված տարվա առաջին կիսամյակում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալի նվազումը՝  5,5 տոկոսով: Եվ սա այն պարագայում, երբ աշխարհում տեղի ունեցող վերջին զարգացումները ստիպեցին տարբեր երկրների վերանայել իրենց քաղաքականությունը, շեշտը դնել նախ և առաջ պարենային անվտանգության ապահովման վրա՝ զարգացման նոր հնարավորություններ ընձեռելով հատկապես գյուղատնտեսության համար:

«Region 5+»-ի շրջանակներում փորձել ենք տալ այս հարցերի պատասխանը. տնտեսական խնդիրների շուրջ զրուցել ենք փորձագետների, տարբեր ոլորտների մասնագետների, արտարժույթի արժեզրկման պատճառով լուրջ խնդիրների առաջ կանգնած «Գլորիա» ընկերության ներկայացուցիչների հետ, անդրադարձել ենք խաղողագործների դուռը մշտապես թակող խնդրին, նաև ՀՀ երկրորդ քաղաքում տնտեսության կարևոր ճյուղերից մեկի՝ շինարարության ցածր տեմպերին ու ոլորտի խնդիրներին:

Back to top button