ՆորություններՍպորտ

Բունդեսլիգայի 1-ին տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս ջախջախեց «Այնտրախտին»

Գերմանական Բունդեսլիգայի մեկնարկային տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս 6-1 հաշվով հաղթեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»

Մյունխենյան ակումբի կազմում աչքի ընկան գերմանացի կիսապաշտպան Կիմիխը, ֆրանսիացի պաշտպան Պավարը, սենեգալցի հարձակվող Մանեն, գերմանացի կիսապաշտպան Մուսիալան (դուբլ), գերմանացի հարձակվող Գնաբրին։ Տանտերերի կազմում հաշվի տարբերությունը կրճատեց ֆրանսիացի հարձակվող Մուանին։

«Բավարիան» այս խաղից հետո 3 միավորով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում է։ «Այնտրախտը» վերջին՝ 18-րդ տեղում է։

Հաջորդ տուրում մյունխենյան ակումբը օգոստոսի 14-ին սեփական խաղադաշտում կմրցի «Վոլֆսբուրգի» հետ։

Back to top button