Նորություններ

Եվրոպական խորհրդի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է վերջին զարգացումները։

«Ես առանձին հեռախոսազանգեր եմ ունեցել նախագահ Ալիեւի եւ վարչապետ Փաշինյանի հետ՝ տարածաշրջանում առկա վերջին զարգացումների վերաբերյալ»,- գրել է նա։

Շառլ Միշելը նշել է, որ Բրյուսելում կայանալիք հաջորդ հանդիպման բանալին երկխոսությունը շարունակելն է։

«Տարածաշրջանի վերջին զարգացումների վերաբերյալ առանձին զանգեր եմ ունեցել նախագահ Ալիեւի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Համատեղ աշխատում ենք՝ ապահովելու դեէսկալացիա եւ բաց կապեր»,- թվիթերյան միկրոբլոգում գրել է Շառլ Միշելը:

Back to top button