ՆորություններՍպորտ

«Մալմյոյի» խաղացողն ակումբի պատճառով բաց է թողել սեփական հարսանիքը. փեսայի դերը կատարել է նրա եղբայրը

Շվեդական «Մալմյոյի» հարձակվող Մոհամեդ Թուրայը ստիպված է եղել բաց թողնել սեփական հարսանիքը, քանի որ ակումբը խնդրել է նրան թիմին միանալ ավելի շուտ։ 27-ամյա հարձակվողը «Մալմյոյին» է միացել հուլիսի վերջին, և քանի որ Մոհամեդը չէր կարող միաժամանակ երկու տեղում էլ լինել, նրա փոխարեն հարսանիքին փեսայի դերը կատարել է եղբայրը։ «Այսօր ես ամուսնացա իմ սիրելիի, իմ կնոջ ու լավագույն ընկերոջ հետ։ Ինչ զարմանալի մարդ ու ինչպիսի երջանկություն։ Չեմ համբերում՝ երբ եմ սկսելու վայելել կյանքը քեզ հետ»,- գրել է Թուրայը հարսանիքի օրը։

Ավելի ուշ նա հայտնել է, որ լուսանկարներն արվել են ավելի վաղ։ «Լուսանկարները նախապես ենք արել։ Այնպես որ, թվում է, թե ես այնտեղ եմ եղել։ Եղբայրս է ինձ ներկայացրել հարսանիքին։ Հիմա կփորձեմ կնոջս բերել Մալմյո, որ ինձ մոտ լինի։ Նա ինձ հետ կապրի»,-գրել է Մոհամեդը։

Back to top button