ՆորություններՍպորտ

ՈւԵՖԱ-ն պատժել է թուրքական ակումբին՝ երկրպագուների «Լա-լա-լա, Վլադիմիր Պուտին» վանկարկումների համար

ՈւԵՖԱ-ն տուգանել է թուրքական «Ֆեներբահչեին» 50 hազար եվրոյով եւ պարտավորեցրել է եվրագավաթային մրցաշարի հաջորդ տնային հանդիպման ժամանակ փակել 5 հազար տեղով տրիբունա, հաղորդում է կազմակերպության կայքը։

Պատճառը Ստամբուլում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի Կիեւի «Դինամոյի» հետ հանդիպման ժամանակ ժամանակ թուրք ֆանատների վանկարկումները՝ «Լա-լա-լա, Վլադիմիր Պուտին»։ ՈւԵՖԱ-ում այդ բովանդակության վանկարկումները համարել են վիրավորական ուկրաինական թիմի հասցեին։

«Դինամոն» լրացուցիչ ժամանակում հաղթել էր 2:1 հաշվով եւ դուրս եկել որակավորման հաջորդ փուլ։

Back to top button