Նորություններ

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mazda-ն ու Fiat-ը. վիրավորներից մեկը «Զանգեզուր գազ» ՍՊԸ-ի տնօրենն է

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում Ժամը 16:30–ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ, 42-ամյա Գագիկ Պ.-ի վարած Mazda մակնիշի և Երևանի բնակիչ, 29-ամյա Գևորգ Մ.-ի վարած  Fiat Fiorino մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գևորգ Մ.-ն և Գագիկ Պ.-ի ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 62-ամյա Նազիկ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն է կատարել ՃՈ ավագ տեսուչ Սաֆարյանը:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Կիրակոսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ ավագ քննիչ  Հակոբյանի գլխավորությամբ,  ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից  «Զանգեզուր գազ» ՍՊԸ-ի տնօրենն է, վարորդներից Գագիկ Պ.-ն աշխատում է նշված ՍՊԸ-ում, իսկ Գևորգ Մ.-ն աշխատում է «ԻֆԵԲ գրուպ»/ ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button