ՄիջազգայինՆորություններ

Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերություններում նոր էջ կբացվի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչի կատարած այցի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ երկու երկրների երկկողմ հարաբերություններում նոր էջ կբացվի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պետք է կետ դնենք. հավատում եմ, որ մեր բանակցությունները նոր էջ կբացեն երկու երկրների հարաբերություններում։ Ես այստեղ ներառում եմ էներգետիկ համագործակցության, հացահատիկի արտահանման հարցերը, զբոսաշրջությունը, տարածաշրջանային հարցերը… Մեզ համար կարևոր է ահաբեկչության դեմ պայքարը տարածաշրջանում։ Այսօր աշխարհը հետեւում է Սոչիի բանակցություններին»,-ասել է Էրդողանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանը Սոչի է ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար։ Նշվել է, որ Էրդողանը և Պուտինը մտքեր են փոխանակելու արդիական գլոբալ և տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաև Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների շուրջ։

Back to top button