Նորություններ

Մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում բնակվողների անվտանգությամբ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում բնակվողների անվտանգության համար՝ մարտական գործողությունների վերսկսման մասին հաղորդումների պատճառով։

«Մենք չենք ցանկանում վերադարձ լայնամասշտաբ ռազմական գործողությունների, ինչպիսիք էին 2020 թ․ տեղի ունեցածները, և կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ և խուսափել հետագա էսկալացիայից»:

Back to top button