Նորություններ

«Մենք ունենք 1 ամիս ժամանակ՝ պատմության ընթացքը փոխելու համար». Ր. Հովհաննիսյանն անուններ ընթերցեց

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, գործող իշխանության վարած քաղաքականությանը:

Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ն, Հովհաննիսյանը գործող իշխանությանը մեղադրեց Հայաստանի ինքնիշխանությունը վտանգելու մեջ, շեշտեց՝ մենք ունենք մեկ ամիս ժամանակ՝ պատմության ընթացքը փոխելու համար, եւ հայտարարեց, որ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը Հայաստանի կարմիր գիծն է։

Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց հավասարակշռություն ստեղծելու, բանակցությունները առաջ տանելու եւ կայունություն ստեղծելու առաջարկ, որը իրենից ենթադրում է անցումային լուծում։

Հովհաննիսյանը ընթերցեց անուններ, ովքեր, ըստ մեթոդաբանության, կարող են լինել ազգային վստահության խորհրդի կամ կոմիտեի կազմում.

«Արման Թաթոյան, Արկադի Կարապետյան, Վազգեն Մանուկյան, Ավետիք Չալաբյան, Պարույր Հայրիկյան, Ռուբեն Վարդանյան, Գեւորգ Գեւորգյան, Լիլիթ Գալստյան, Մհեր Գրիգորյան, Համբարձում Մաթեւոսյան, Աննա Գրիգորյան, Արմեն Դարբինյան, Վահան Արծրունի, Գագիկ Գինոսյան, Բագրատ սրբազան Գալստյան»:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ իշխող ուժի ներկայացուցիչների մեջ էլ կան մարդիկ, ովքեր կարող են պիտանի լինել:

Հովհաննիսյանը նշեց, որ այսպես շարունակվելու դեպքում սեպտեմբերի 2-ին կունենանք հերթական հանձնումը, զոհերը, լարումները և այս իշխանության օրոք կամ կունենանք ժամանակավոր, խեղված, խաբուսիկ խաղաղություն, կամ պարտադրված պատերազմ:

 

Back to top button