ՄիջազգայինՆորություններ

Ռուսաստանում 1 օրում հայտնաբերվել Է կորոնավիրուսի 18.555 նոր դեպք

Ռուսաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայով նոր հիվանդացածների օրական աճն ապրիլի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել Է 18,5 հազարը: Այդ մասին վկայում են ՌԴ օպերատիվ շտաբի՝ օգոստոսի 5-ին հրապարակված տվյալները:

Անցած օրվա համեմատությամբ, երբ Ռուսաստանում գրանցվել Է 17 հազար 126 ախտահարված, COVID-19-ով վարակման նոր դեպքերի թիվն աճել Է 1429-ով: Հիվանդացության աճ Է գրանցվել երրորդ օրն անընդմեջ:

Գրանցվել Է 18 հազար 555 հիվանդ, հիվանդանոցներում հայտնվել Է 906 մարդ: Հոսպիտալացվածների թվի ավելացում Է նշվում ՌԴ-ի 40 սուբյեկտներում, նվազում՝ երկրի 40 տարածաշրջաններում, իրադրությունն անփոփոխ Է մնացել հինգ սուբյեկտներում: Անցած օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակից մահացել Է 47 մարդ, նախօրյակին շտաբը հաղորդել Է 44 մահացածի մասին:

Back to top button