ՆորություններՔո ձայնը

«Եթե Կրեմլում կարծում են, որ կարող են Ղարաբաղը տալ Ադրբեջանին, իրենք էլ գան նստեն Սյունիքում, սխալվում են»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Ռուսների ներկայությունը Հայաստանում մեզ համար արդեն դառնում է անիմաստ։ Պետք է այդ հարցը ճշտենք մեզ համար ու որքան հնարավոր է շուտ, թե չէ էլ ոչինչ չի մնա։
Հ.Գ. Եթե Կրեմլում կարծում են, որ կարող են Ղարաբաղը տան Ադրբեջանին, իրենք էլ գան նստեն Սյունիքում կոմունիկացիաներ վերահսկելու համար, ապա խորապես սխալվում են։ Այդ դեպքում իրենք Հայաստանում չեն լինելու։ Սա պետք է իրենց հստակ ասվի։
Դաշնակցային պարզ ազնվությունը պահանջում է, որ Ռուսաստանը պարզ ասի, որ իր ուժերից վեր է, կամ իր ստրատեգիական նպատակների մեջ չի մտնում այս ռեգիոնում մնալը, մենք էլ հասկանանք իրավիճակն ու փորձենք ելքեր որոնել, իմանանք ում հետ ինչ խոսենք, կամ էլ այդ ելքերի բացակայության դեպքում, գոնե հասկանանք իրավիճակը։

Back to top button