Region 5+Նորություններ

Աղակալված հողատարածքները՝ գլխացավանք. գյուղացին զրկվել է ապրուստի միջոցից

Արարատի մարզում տարեցտարի ավելանում են աղակալված հողատարածքները՝ գյուղացուն զրկելով ապրուստի միակ միջոցից։ Աղակալված հողատարածքներում մշակությամբ զբաղվելը անհնարին է դառնում։

Սիփանիկ գյուղի բնակիչները սեփական հողատարածքներն օգտագործելու և ընտանիքը կերակրելու համար տարբեր միջոցներ են ձեռնարկում՝ սկսած հողի շերտը բարձրացնելուց, մինչև գոմաղբով պարարտացումը։

Հողերն աղակալումից փրկելու մի քանի տարբերակ կա, բայց դրանք գյուղացու գրպանին հասու չեն։ Խնդրի կարգավորման համար պետական միջամտություն է անհրաժեշտ։

Ոչ քիմիական, ոչ էլ մեխանիկական եղանակով գյուղացին չի կարողանա սեփական միջոցներով աղազերծել հողատարածքն ու զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով։ Շատ գյուղացիներ պարզապես հրաժարվել են իրենց հողատարածքներից։

Back to top button