ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

Շիրակի մարզի 4 ջրամբար տեխնիկական խնդիրներ ունեն. առկա է անգամ փլուզման վտանգը. Ռոլան Գասպարյան

Շիրակի մարզի 8 ջրամբարներից 4-ում ուսումնասիրություններ են կատարել Շիրակի երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի գիտնականները և փաստել, որ դրանք բոլորն էլ պատվարների հետ կապված խնդիրներ ունեն, ինչի պատճառով հսկայական ջրակորուստներ են տեղի ունենում:

Ինստիտուտի հետախուզական երկրաֆիզիկայի լաբորատորիայի գիտաշխատող Ռոլան Գասպարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց, որ Շիրակի մարզի ջրամբարներում ավելի քան 30 տարի ոչ մի հետազոտություն չի կատարվել, նաև վերանորոգման լուրջ աշխատանքներ չեն տարվել:

Ըստ նրա՝ եթե այդ ուսումնասիրությունները չկան, ապա գիտնականները  չեն կարող գնահատել ջրամբարների տեխնիկական վիճակը: Բայց այն, որ կառույցների պատվարները ճաքեր ունեն, ու դրանց պատճառով կարող է փլուզման վտանգ առաջ գալ, դա միանշանակ է:

Գիտնականներն ուսումնասիրել են Արփիի, Կառնուտի, Սառնաղբյուրի և Թավշուտի ջրամբարների պատվարները, իսկ հետազոտությունների արդյունքները՝ առաջարկվող ինժեներային լուծումներով, ուղարկել կառավարություն, բայց դրան ընթացք տվող չկա:

Back to top button