ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

Մարդկային անտարբերության սահմանները. Սեւանը խնամքի և «բուժման» կարիք ունի

Մեր երկրում մարդու գործունեության հետևանքով ջրային ռեսուրսներին հասցված վնասը հսկայական է եւ բացասական ազդեցություն է գործում էկոհամակարգի վրա:

Սեւանա լճի ջրի որակն առաջվանը չէ: Այդ փոփոխության պատճառ են դարձել գյուղատնտեսական գործունեությունը, կենցաղային և արտադրական թափոնները: Ավազանի բնակավայրերի կեղտաջրերի մեծ մասը թափվում է լիճը և նպաստում լճի ծաղկմանն ու ճահճացմանը։ Ֆոսֆորի համակենտրոնացումը շարունակում է աճել, որովհետեւ լիճը ծանրաբեռնված է մարդու գործունեության հետևանքով առաջացած կեղտաջրերի կենսանյութերով:

Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է «Բիոսոֆիա» ՀԿ ղեկավար Գեւորգ Պետրոսյանի հետ:

Back to top button