Նորություններ

Արա Չալաբյան․ «Այսօրվանից ես այլևս չեմ աշխատում Կենտրոնական բանկում»

Հասարակական-քաղաքական գորիչ Ավետիք Չալաբյանի եղբայրը՝ Արա Չալաբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այլևս չի աշխատում Կենտրոնական բանկում․

«Այսօրվանից ես այլևս չեմ աշխատում Կենտրոնական բանկում, որտեղ անցկացրել եմ բազում տարիներ, ստացել և տվել: Պատրաստվում եմ վայելել ազատությունը և գրավել աշխարհը, ինչպես սիրում է ասել իմ լավ գործընկերներից մեկը: Շնորհակալ եմ բոլորիդ մեր ընտանիքին աջակցելու համար»,- նշել է Արա Չալաբյանը։

Նշենք, որ Արա Չալաբյանը զբաղեցնում էր Կենտրոնական բանկի Կորպորատիվ ծառայությունների դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։

Back to top button