ՆորություններՍպորտ

Ինձագի․ Մխիթարյանն այն խաղացողն է, որը միշտ իմ թիմերի դեմ խաղերում գոլ է խփել

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին։

«Նա այն խաղացողն է, որը միշտ իմ թիմի դեմ խաղերում գոլ է խփել։ Մխիթարյանը մեզ միացել էր վնասվածքով, որը նա ստացել էր «Ռոմայում»։ Հիմա ամեն ինչ կարգին է և նա շատ լավ մարզվում է։ Նա բարելավում է իր մարզավիճակը։ Անկասկած, Մխիթարյանի ներկայությունը շատ կարևոր հավելյալ արժեք կլինի մեր թիմի համար»,- Ինձագիի խոսքն է մեջբերել Football Italia-ն։

armsport.am

Back to top button