ՆորություններՍպորտ

ՉԼ․ Որակավորման երրորդ փուլի բոլոր զույգերը

Երեկ կայացան Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի վերջին հանդիպումները, որի արդյունքներով էլ որոշվեցին երրորդ փուլի մասնակիցներն ու զույգերը։

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 4։1 հաշվով հաղթեց «Դյուդելանժին» և դուրս եկավ հաջորդ փուլ։
Երևանյան թիմը դիմակայությունում առավելության հասավ ընդհանուր՝ 4։2 հաշվով։ Նախ, պետք է ընդգծել, որ սա պատմական հաղթանակ էր հայկական ֆուտբոլի համար, քանի որ Եղիշե Մելիքյանի սաներն առաջինն են, որ խաղալու են ՉԼ երրորդ որակավորման փուլում։

Մեր թիմի մրցակիցը հաջորդ փուլում կլինի սերբական «Ցրվենա Զվեզդան»։ Թիմերի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին, Բելգրադի «Ռայկո Միտիչ» մարզադաշտում և կսկսվի Երևանի ժամանակով ժամը՝ 22:45-ին։ Պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 9-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

🏆 ՉԼ․ Որակավորման երրորդ փուլի բոլոր զույգերը

⚽ Չեմպիոնների ուղի․

Մաքքաբի Հայֆա (Իսրայել) – Ապոլլոն Լիմասոլ (Կիպրոս)
Քարաբագ – Ֆերենցվարոշ (Հունգարիա)
Լուդոգորեց (Բուլղարիա) – Դինամո Զագրեբ (Խորվաթիա)
Շերիֆ (Մոլդովա) – Վիկտորիա Պլզեն (Չեխիա)
Բոդո Գլիմտ (Նորվեգիա) – Ժալգիրիս (Լիտվա)
Ցրվենա Զվեզդա (Սերբիա) – Փյունիկ (Հայաստան)

⚽ Լիգաների ներկայացուցիչների ուղի․

Մոնակո (Ֆրանսիա) – ՊՍՎ (Հոլանդիա)
Դինամո Կիև (Ուկրաինա) – Շտուրմ (Ավստրիա)
Յունիոն (Բելգիա) – Ռեյնջերս (Շոտլանդիա)
Բենֆիկա (Պորտուգալիա) – Միդտյուլանդ (Դանիա)

Առաջին հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 2/3-ին, պատասխան հանդիպումները՝ օգոստոսի 9-ին։

armsport.am

Back to top button