ՄիջազգայինՆորություններ

ԱՄՆ-ը 5-րդ սերնդի կործանիչներ է տեղափոխում Ալյասկայից Լեհաստան

ԱՄՆ ռազմաօդային ուժերը Լեհաստան են տեղափոխում F-22 Raptor կործանիչներ՝ աջակցելու ՆԱՏՕ-ի օդային պաշտպանության առաքելությանը։ Այս մասին հուլիսի 27-ին հայտնել է Pentagon Stars and Stripes-ը՝ վկայակոչելով Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությանը։

Ալյասկայում տեղակայված 90-րդ էքսպեդիցիոն կործանիչ էսկադրիլիայի վեց կործանիչներ ժամանել են Անգլիայի Լեյքենհիթ ռազմաօդային բազա: Ինքնաթիռները կշարունակեն թռիչքը և կժամանեն Լեհաստանի Լասկա քաղաքի 32-րդ ավիաբազա։

Ակնկալվում է, որ դրանք կհամալրեն ՆԱՏՕ-ի արևելյան թեւում Ռուսաստանին զսպելու առաքելությունը:

Եվրոպայում պաշտպանական կարողությունների ամրապնդման ծրագրերը ներկայացվել են Մադրիդում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որտեղ առաջնորդները նախանշել են անվտանգության նոր ռազմավարություն, որը հաշվի է առնում իրավիճակն Ուկրաինայում:

Raptor-ը հինգերորդ սերնդի ամերիկյան ռազմական ինքնաթիռ է, որն ի վիճակի է կատարել ինչպես «երկինք-երկինք», այնպես էլ «երկինք-երկիր» առաքելություններ:

Back to top button