Խոշոր ավտովթար՝ Երևանում. 29-ամյա վարորդը Նիվայով գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Ալեքսան Գասպարյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Սամվել Կոստանդյանն ու կրտսեր պարեկ Դավիթ Հակոբյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Կամազ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը Նիվայի վարորդի համար։ Այդ տեղեկությունները պարեկային ծառայությունում պարզվում են։
Նիվայի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։