ՄիջազգայինՆորություններ

Բեյրութի նավահանգստի սիլոսները կարող են փլուզվել չդադարող հրդեհի պատճառով

Լիբանանի շրջակա միջավայրի և առողջապահության նախարարությունները նախազգուշացրել են Բեյրութի նավահանգստի մոտ գտնվող թաղամասերի բնակիչներին դիմակներ կրել և տանը մնալ, քանի որ նրա սիլոսներից մեկը կարող է մասամբ փլուզվել:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում սիլոսների հյուսիսային բլոկում 800 տոննա հացահատիկի խմորման պատճառով հրդեհ էր բռնկվել շոգ եղանակային պայմաններում:

Նախարարությունները կանխատեսում են, որ սիլոսի փլուզման դեպքում շինարարական թափոնների փոշին և սիլոսներում փտած հացահատիկի մասնիկները կարող են արագորեն տարածվել օդում 24 ժամվա ընթացքում:

Հիշեցնենք, որ 2020-ի օգոստոսի 4-ին 3000 տոննա ամոնիումի նիտրատի պայթյունի հետևանքով նավահանգստում ավելի քան 200 մարդ էր մահացել, տուժել 6500-ը, ավերվել 6000 շենք ու շինություն, իսկ ավելի քան 250 000 բեյրութցի դարձավ անօթևան։

Սիլոսները դիմակայեցին 2020 թվականի օգոստոսի ավերիչ պայթյունի ազդեցությանը՝ որպես վահան ծառայելով՝ Բեյրութի արևմտյան թաղամասերը պայթյունից պաշտպանելու համար:

regionmonitor.com

Back to top button