ՄիջազգայինՆորություններ

Չավուշօղլուն դժգոհել է. «Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չպահեցին խոստումները»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չաավուշօղլուն անդրադարձել է Սիրիայում հնարավոր ռազմական գործողությանը տեղի քուրդ զինյալների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ:

Ըստ Չավուշօղլուի՝ քուրդ զինյալների դեմ հնարավոր օպերացիայի նպատակը Թուրքիայի սահմաններից նրանց հեռացնելն է:

«Ինչպես ԻՊ-ի, այնպես էլ PKK/YPG-ի (քրդական կառույցներ) դեմ մեր ռազմական օպերացիայի նպատակը դա է։  Դեռևս  առկա է ահաբեկչության վտանգը: Մենք մեղադրում ենք Ռուսաստանի Դաշնությանը և ԱՄՆ-ին: Երկուսին էլ: Նրանք չպահեցին իրենց խոստումները»:

Նրա խոսքով՝  դեռևս 2019թ. Թուրքիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ ձեռք էր բերել համաձայնություն այդ հարցի շուրջ:

«Երկուսի հետ ունեցած համատեղ հայտարարության և պայմանավորվածության համաձայն՝ ահաբեկիչներն այդ շրջաններից մաքրվելու էին: Ինչո՞ւ եք այդքան աջակցում այս ահաբեկչական կազմակերպությանը։ Դուք ուզում եք մասնատել Սիրիան, թե՞ մեր դեմ եք նրանց աջակցում»,- դժգոհել է Չավուշօղլուն:

 

ermenihaber.am

Back to top button